The Foundation KulturDialog Armenien launches “New International Artists Exchange Program” in 2019.

pr-current

In 2017, on the initiative of the Foundation KulturDialog Armenien, a collaboration has been achieved between Foundation KulturDialog Armenien and the association “artbellwald.ch” (Canton of Valais), which will provide Armenian artists from 2 to 6-month artist residency in the Swiss village Bellwald.

By the end of their residency, they will host members of the “artbellwald.ch” association and urban community representatives in their studio in an “Open Studio” format, showing their works created during the given period in Bellwald.

Armenian artist Arman Vahanyan (KulturDialog Armenien) is selected as the first participant of the “New International Artists Exchange Program”.

Arman Vahanyan will leave for Canton of Valais, Switzerland on 5 January 2019 and will stay and work in Bellwald until 1 April 2019.

At the end of his stay Arman Vahanyan will open the doors of his studio before the urban community and board members of the “artbellwald.ch” association and will present works created during the three months of his residency.

Thus, on the initiative of the Foundation KulturDialog Armenien and during its six years, the 5th International Artists Exchange Program kicks off in 2019.

 

2019թ.-ին «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը մեկնարկում է «Արվեստագետների փոխանակման միջազգային Նոր ծրագիր»

2017թ.-ին «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ Շվեյցարիայի Վալիս երկրամասում (Canton Valais) գործող “artbellwald” կազմակերպության հետ ձեռք բերվեց համագործակցության պայմանավորվածություն, որի համաձայն հայ արվեստագետները 2 – 6 ամիս ժամանակահատվածով կապրեն և կստեղծագործեն շվեյցարական Բելլվալդ գյուղաքաղաքում և իրենց կեցության ավարտին՝ «Բաց արվեստանոց» ձևաչափի ներքո, “artbellwald” կազմակերպության անդամներին և քաղաքային համայնքի ներկայացուցիչներին կհյուրընկալեն իրենց տրամադրված արվեստանոցում, ցուցադրելով վերոնշյալ ժամանակահատվածում Բելլվալդում կատարված աշխատանքները:

«Արվեստագետների փոխանակման միջազգային Նոր ծրագրի» առաջին մասնակից է ընտրվել հայ նկարիչ Արման Վահանյանը (KulturDialog Armenien):

2019թ.-ի հունվարի 5ին Արման Վահանյանը կմեկնի շվեյցարական Վալիս երկրամաս և մինչև 2019թ.-ի ապրիլի 1ը կապրի և կստեղծագործի Բելլվալդ գյուղաքաղաքում:

Այնուհետ Արման Վահանյանն իր կեցության ավարտին Բելլվալ քաղաքային համայնքի և “artbellwald” կազմակերպության նախագահության առջև կբացի իր արվեստանոցի դռները և կներկայացնի երեք ամիսների ընթացքում ստեղծած աշխատանքները:

Եվ այսպիսով, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ 2019թ.-ին մեկնարկ է տրվում կառույցի վեցամյա գործունեության ընթացքում կյանքի կոչված Արվեստագետների փոխանակման միջազգային 5րդ ծրագրին: