KDA-Tigran-Kirakosyan-2015-0162-4-2-web

Ծնվել է 1983թ.-ի ապրիլի 30-ին, Երևանում

Կրթություն
1989-1998  Երևանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան միջնակարգ դպրոց
1996-1998  Երևանի Հակոբ Կոջոյանի անվան Գեղարվեստի դպրոց
1998-2000  Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի պետական ուսումնարան, Գեղանկարչության բաժին
2000-2006  Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիա, Գեղանկարչության բաժին

Անհատական ցուցահանդեսներ
2006  «Կերպարանափոխություններ» ցուցահանդես, «Ալբեր և Թովե Բոյաջյան» ցուցասրահ, Երևան
2015  «Ձայներ անցյալից», Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված գեղարվեստական տպագրության ցուցահանդես, Սաքսոնիա-Անհալտ երկրամասի Մորիցբուրգի Արվեստի թանգարան, Հալլե (Զաալե), Գերմանիա

Խմբակային ցուցահանդեսներ
1997  Երիտասարդական ցուցահանդեսներ, Երևան
2004  Երիտասարդ արվեստագետների ցուցահանդես-մրցույթ, Նորարար փորձառական արվեստի կենտրոն (ՆՓԱԿ), Երևան
2013  «Հայ-էստոնական մշակութային առաքելություն», Էստոնիայի Նկարիչների միություն, Տալլին
2014  «Քայլող հետքեր. Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը Տալլինում» ցուցահանդես, Էստոնիայի Ազգային գրադարան
2014  «Արմին Տ.Վեգների և Սյորեն Կիերկեգորի տեքստի միջմշակութային և միջդիսցիպլինար իմպրովիզացիա» նախագիծ, Հերֆորդ, Լյուբեկ, Համբուրգ, Գերմանիա
2014  «Քայլող հետքեր. Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը Տալլինում» ցուցահանդես, ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակ, Երևան

Մրցանակներ
2004  «Բազե» համահայկական երիտասարդական փառատոն, գեղանկարչության մրցույթ, 1-ին մրցանակ
2004  «Հայաստանն իմ հայրենիքն է» հանրապետական երիտասարդական փառատոն, գեղանկարչության մրցույթ, 1-ին մրցանակ

Տիգրան Կիրակոսյան