Մինաս Ավետիսյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջոցառում Երևանում,Հայաստան

Հայ մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան 86րդ տարեդարձի կապակցությամբ «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆ. Արամ Աբրահամյանի հավաքածու) հետ համագործակցությամբ հուլիսի 19ին, ժամը 14ին արվեստասեր հանդիսատեսին ներկայացրեց «Մենք այստեղ ապրել ենք. Ջաջուռ» (1968թ.) Մինաս Ավետիսյանի կտավը, որը սովորաբար գտնվում է թանգարանի պահոցում:

«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը, համագործակցելով Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Մորիցբուրգ թանգարանի հետ, ներկայացրեց «Մինաս և Նարեկ Ավետիսյան. Մոդեռնը և Ավանգարդը Հայաստանում» խորագիրը կրող ինքնատիպ ցուցահանդեսը: Այն կայացավ Գերմանիայի Հալլե քաղաքում՝ գործելով 2014թ. փետրվարի 21ից մայիսի 4ը: Այս ցուցահանդեսի շնորհիվ Գերմանիայում առաջին անգամ երկու սերունդների նկարիչների աշխատանքները հանդես եկան համատեղ: Մինասի 19 (նաև Ռուսական արվեստի թանգարանի հավաքածույում գտնվող Մինաս Ավետիսյանի միակ «Մենք այստեղ ապրել ենք. Ջաջուռ» կտավը) և որդու՝ Նարեկի 9 ստեղծագործությունները ներկայացված էին յուրօրինակ հակադրության մեջ, որը ցուցահանդեսի կոնցեպցիայի առանցքն էր կազմում: Հակադրություն, որը նոր ուղի բացեց դեպի 20րդ դարի անվանի հայ նկարիչ Մինաս Ավետիսյանի աշխարհ և օգնեց ընկալել մեր արդի արվեստի վառ ներկայացուցիչներից մեկի՝ Նարեկ Ավետիսյանի ստեղծագործությունները:
2015թ.-ի հուլիսի 19ին Նարեկ Ավետիսյանը, Մինաս Ավետիսյանի կրտսեր որդին խոսեց վերոնշյալ համատեղ լայնածավալ ցուցահանդեսի մասին, ինչպես նաև «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը ներկայացրեց Հալլեում կայացած ցուցահանդեսի շրջանակներում լույս ընծայված եռալեզու (գերմաներեն, հայերեն, անգլերեն) պատկերագրքը, ուր տեղ են գտել Մինասի կյանքն ու ստեղծագործական ուղին լուսաբանող տարբեր նյութեր ու բացառիկ լուսանկարներ: Պատկերագրքում ընդգրկված է նաև նկարչին նվիրված էսսե, որտեղ արվեստի պատմության գերմանացի պրոֆեսոր, պատվավոր դոկտոր Վիլհեմ Շլինկը բարձր է գնահատում Մինասի արվեստը՝ այն դիտարկելով միջմշակութային համատեքստում:

Գերմանացի արվեստաբան տիկին Մարի-Քրիստին Ֆրիտչը Նարեկ Ավետիսյանի հետ իր հարցազրույցում փորձել է բացահայտել հոր և որդու միջև գոյություն ունեցող կապը: Նա մեզ ուղեկցում է Նարեկ Ավետիսյանի ստեղծագործական կյանքի տարբեր փուլերով՝ կարևորելով նրա դերը ժամանակակից արվեստում: Մարի-Քրիստին Ֆրիտչն անդրադարձել է նկարչի «Ինտերֆրակտալ շարքին», որտեղ ի հայտ է գալիս արվեստագետի մաթեմատիկական մոտեցումը թեմային: Նա փորձում է մեկնաբանել այս յուրօրինակ միջդիսցիպլինար նախագծի ստեղծումը:

2009թ. Մինաս Ավետիսյանի ծննդյան 80-ամյակի առթիվ «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը լույս ընծայեց մեծանուն նկարչին նվիրված «Մինաս» պատկերագիրքը, որտեղ ընդգրկված են բացառապես մասնավոր հավաքածուներում գտնվող նրա ստեղծագործությունները:

Ներկա եռալեզու պատկերագիրքը, որը հրատարակվել է 2014թ-ին Գերմանիայի Հալլե քաղաքում «Մինաս և Նարեկ Ավետիսյան.Մոդեռնը և Ավանգարդը Հայաստանում» ցուցահանդեսին կապակցությամբ, շեշտադրում է Մինաս Ավետիսյանի ստեղծագործական ուղին, ըստ արժանավույնի նշանավորելով նկարչի 85-ամյա հոբելյանը:

Եվ քանի որ պատկերագիրքն անդրադառնում է նաև նկարչի ուշ ստեղծագործական շրջանի զարգացմանը, գիտակցաբար կերպով համալրում է այդպիսով նախորդ 2009թ.-ին հրատարակված պատկերագիրքը: Արվեստասեր հանդիսատեսը հնարավորություն ունեցավ հուլիսի 19ից 26ը Ռուսական արվեստի թանգարանում տեսնել Մինաս Ավետիսյանի վրձնին պատկանող «Մենք այստեղ ապրել ենք. Ջաջուռ» կտավը և ձեռք բերել «Մինաս և Նարեկ Ավետիսյան.Մոդեռնը և Ավանգարդը Հայաստանում» եռալեզու պատկերագիրքը:
Միևնույն ժամանակ հայ հանդիսատեսը Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Արամ Աբրահամյանի հավաքածու) հնարավորություն ունեցավ դիտել «Մինաս և Նարեկ Ավետիսյան.Մոդեռնը և Ավանգարդը Հայաստանում» ցուցահանդեսի բացման և փակման արարողությունը պատկերող տեսանյութը:

Our Artists

Տիգրան Սահակյան

Տիգրան Սահակյան Ծնվել է 1975թ.-ի հոկտեմբերի 4-ին, Երևանում Կրթություն 1988-1992 ... more

Արման Վահանյան

Ծնվել է 1978թ.-ի հոկտեմբերի 10-ին, Երևանում Կրթություն 1988-1992     Երևանի... more

Տիգրան Կիրակոսյան

Ծնվել է 1983թ.-ի ապրիլի 30-ին, Երևանում Կրթություն 1989-1998  Երևանի Ալեքսանդր... more